Հասարակություն

Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ. Հովհաննիսյան

WRed
Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ. Հովհաննիսյան

«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել»,- ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կիսվել է ՊԲ հաղորդագրությամբ և հավելել. 

«Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։

Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը»,- գրել է Հովհաննիսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250