Իվետա Մուկուչյանի կոշտ պատասխանը «Եվրատեսիլ 2016»-ի Ադրբեջանի ներկայացուցչին
Օրեր առաջ երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը Հայաստանի ներկայացուցիչն էր 2016 թվականին Շվեդիայում կայացած Եվրատեսիլում, սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել էր, որ Գերմանիայից հրավեր էր ստացել «Եվրատեսիլ-2021»-ին մասնակցելու` որպես տվյալ երկրի ներկայացուցիչ, սակայն օրեր անց մամուլի ծառայությունից հեռախոսազանգ էր ստացել այն մասին, որ որոշումը փոփոխության է ենթարկվել, ինչը, երգչուհու խոսքով` ամենայն հավանականությամբ կապված է 2016 թ-ին արված իր հայտնի՝ Արցախի դրոշը ծածանելու քայլի հետ, որն ուղղված էր Արցախում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը:
Այս թեմայի առնչությամբ Instagram-ի իր հրապարակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում իր կարծիքն է արտահայտել «Եվրատեսիլ 2016»-ի Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան՝ նշելով, որ երբ ինքն էր ներկայացնում Ադրբեջանը, իրենք ներկայանում էին ոչ որպես «ագրեսոր», այլ հակառակը՝ «խաղասեր»:
Սամրան նաև հավելել է, թե իբր երբ ինքն էր պատասխանում լրագրողների հարցերին, բոլորը հիացել էին, իսկ երբ Իվետա Մուկուչյանն էր քաղաքականություն մտցրել երաժշտական մրցույթում, տվյալ փաստը միայն զայրացրել էր լրագրողներին, ովքեր բացասաբար էին արձագանքել, նույնիսկ՝ սուլել:
Միչդեռ տվյալ ասուլիսին Իվետա Մուկուչյանը, պատասխանելով շվեդ լրագրողներից մեկի հարցին (տեսանյութում 20:55 րոպեից), թե ինչպես կմեկնաբանի դրոշը ծածանելու քայլը, ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը համարվում է Եվրոպայի ամենաքաղաքականացված դրոշներից մեկը:
«Անկեղծ ասած, ակնկալում էի այս հարցը: Չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Պարզապես ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»,-նշել էր երգչուհին:
Իվետա Մուկուչյանը շեշտել էր, որ լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում, ինքն իրեն միևնույն ժամանակ աշխարհի մարդ է համարում և ուզում է, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը:
Սամրան նաեւ նշել էր, որ Իվետա Մուկուչյանն անձամբ ցանկություն էր հայտնել Գերմանիան ներկայացնելու, սակայն նրան դա չի հաջողվել:
Իվետա Մուկուչյանը հաղորդագրություն է տարածել` պատասխանեկով ադրբեջանցի երգչուհու մեկնաբանությանը.
«Խաղաղասիրությունից, մարդասիրությունից, եվրոպական արժեքներից իրենց իրավունք են վերապահում խոսել մարդիկ, որոնց համար դրանք ամփոփվում են ծննդատուն կամ եկեղեցի հրթիռակոծելով, բնակելի տարածքներ ռմբակոծելով, մարդկանց սպանելով, խաբելով ու ստելով շատերին։ Լինելով Գերմանիայում ապրող հայ և աշխարհի քաղաքացի` շատ լավ գիտեմ, թե ինչ կշիռ ունի մարդու խոսքը, և իմ ասած յուրաքանչյուր բառ ու քայլ իր հետևում հստակ ապացույցներ և հասցեատեր ունի։ «Եվրատեսիլ»-ը նաև դիմացինին, նրա հայացքներն ու մոտեցումները հարգելու բացառիկ «դաս է տալիս» աշխարհին։ Սակայն, ինչպես երևում է, ոչ բոլորն են ունակ քաղաքակիրթ բառի իմաստն ընկալելու։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերութուններին, ապա ամեն ինչ շատ լավ է, իսկ նշած պնդումներն անհիմն են»
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...