Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է հղել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը: Մխիթարյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հակամարտության էլ ավելի սրվելու, ինչպես նաև խաղաղ հայ բնակչության նկատմամբ շարունակվող հարձակումների ու նրանց ֆիզիկական ոչնչացման վտանգի ֆոնին, միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը»,- ասված է գրառման մեջ:
Մխիթարյանը գրառմանը կից հրապարակել է իր լուսանկարը, որի վրա հետևյալ գրառումն է. «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...