Հաջիևին և ադրբեջանցիներին շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում. ՊՆ ներկայացուցիչ
Արցախի զինված ուժերի կողմից գերեվարված ահաբեկչի տեսանյութին ադրբեջանական կողմի արձագանքին, թե այն բեմադրություն է, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում ոչ միայն այս ահաբեկչի առնչությամբ։ Իսկ ապացույցներ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների առկայության, օգտագործման, մարտավարության մասին, թե որտեղ են կիրառում, ինչպես, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել հասել Ադրբեջան, շատ կան։ Այս առումով պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հրապարակված տեսանյութում երևացող ահաբեկչի դեմ հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...