Շվեյցարիայում Ֆրանսիայի հյուպատոսությունը շրջափակվել է կասկածելի փաթեթի պատճառով
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ոստիկանությունը շրջափակել է Ֆրանսիայի հյուպատոսությունը այն բանից հետո, երբ շենքի հենց մուտքի մոտ կասկածելի փաթեթ է հայտնաբերվել։ Այս մասին գրում է shantnews-ը։
«Ոստիկանության հաղորդագրության համաձայն, առավոտյան 9.30-ի սահմաններում , մի կին դիմել է անվտանգության ծառայության աշխատակցին և պոլիէթիլենային տոպրակ տեղադրել հենց Ֆրանսիայի հյուպատոսարանի մուտքի մոտ: Ֆրանսիայում առկա իրավիճակի և վերջին իրադարձությունների պատճառով, արտակարգ իրավիճակների ծառայություններն անմիջապես շրջափակեցին տարածքը», – շվեյցարական ոստիկանության տարածած հայտարարությունը հրապարակել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ֆրանսիայում սերիական հարձակումները սկսվեցին այն բանից հետո , երբ Փարիզում ի 18-ամյա մի ահաբեկիչ գլխատեց պատմության ուսուցչին, ով աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որը տպագրվել էր Charlie Hebdo- ում ` հինգ տարի առաջ:
Տեղի ունեցած ոճրագործությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրեց, որ երկրում ակտիվ պայքար է սկսվելու «արմատական իսլամիստների գաղափարախոսության »և նրանց կողմնակիցների դեմ: Մի քանի երկրներ քննադատել են Մակրոնի հայտարարությունները՝նրան մեղադրելով հակաիսլամական տրամադրությունների մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
Թուրքիայում այսօր գրանցվեց երկրորդ երկրաշարժը
Թուրքիայի ափերի մոտ այսօր տեղի ունեցավ թվով արդեն երկրորդ երկրաշարժը: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ Այդինի նահանգի...
Անակնկալ՝ Ադրբեջանին. 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թ...
Բարձյալը Մակրոնի դեմքը հենց այսպես պիտի այլանդակի. Խաբիբ Նուրմագոմեդով
Խառը մենամերտերի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը, ով վերջերս հայտնեց սպորտից հեռանալու մասին, զայրացած գրառում է հրապարակել՝...