ՀՀ քաղավիացիան պարզաբանում է ռուսական լրատվամիջոցում «խորհրդավոր» որակված չվերթի պատմությունը
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանել է ռուսական Lenta.ru-ում «խորհրդավոր» որակված Socata TBM-930 չարտերային ինքնաթիռի պատմությունը: Լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնաթիռը Հայաստանից ուղևորվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ուղղությամբ:
Flightradar24 համակարգի տվյալների համաձայն, սակայն, ինքնաթիռը Հայաստանից ուղևորվել է դեպի Բուլղարիայի «Պլովդիվ» օդանավակայան և վայրէջք կատարել այնտեղ:
«Ինքնաթիռը պատկանում է «Գոլդեքս Տեքստիլ» ընկերությանը, գրանցված է Ավստրիայում, որևէ արտառոց հանգամանք այս թռիչքի հետ կապված չէ: Հայաստան է եկել Պլովդիվից` (Բուլղարիա- խմբ.) 3 օր առաջ, իսկ այսօր վերադարձել է: Նույն ինքնաթիռը դեպի Հայաստան և այստեղից մի շարք թռիչքներ է իրականացրել նաև նախկինում»,-«Արմենպրես»-ին հայտնեցին քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
Թուրքիայում այսօր գրանցվեց երկրորդ երկրաշարժը
Թուրքիայի ափերի մոտ այսօր տեղի ունեցավ թվով արդեն երկրորդ երկրաշարժը: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ Այդինի նահանգի...
Անակնկալ՝ Ադրբեջանին. 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թ...
Բարձյալը Մակրոնի դեմքը հենց այսպես պիտի այլանդակի. Խաբիբ Նուրմագոմեդով
Խառը մենամերտերի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը, ով վերջերս հայտնեց սպորտից հեռանալու մասին, զայրացած գրառում է հրապարակել՝...