Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն. մեր ուժերը չեն ընկրկում

Այսօր՝ վաղ առավոտյան՝ սովորականից շուտ, Ադրբեջանի ԶՈՒ հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։ Հյուսիսում՝ առանց երկար հրետանային նախապատրաստության փորձել են անցնել հետևակային գրոհի։ Չեն կարողացել, կոտորվել են և հետ շպրտվել։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ գրոհիչ խմբերով ու հրետանու խիտ կրակով ճեղքել մեր բնագիծը։  Մեր ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն չկա»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք ուղղությամբ հրոսակախմբերի չեզոքացումը շարունակվում է։ Երեկ ոչնչացվել է թշնամուն պատկանող զինապահեստ։

«Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում։ Մարտերը շարունակվում են»,- հայտնեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ