Օկուպացիային վերջ տալ, հարգել փոքրամասնությունների իրավունքները. Իրանի ծրագիրը՝ ԼՂ հարցով
Իրանի փոխարտգործնախարար, հատուկ բանագնաց Աբաս Արաղչին մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրանական նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Մոսկվա է մեկնել Բաքվից: Ադրբեջանում Աբաս Արաղչին հանդիպել է երկրի նախագահի, փոխվարչապետի, արտգործնախարարի, փոխարտգործնախարարի ու նախագահի քաղաքական հարցերի օգնականի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Արաղչին կայցելի նաև Երևան ու Անկարա:
РИА Новости-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ղարաբաղի հարցում Իրանի ծրագիրը ներառում է. «օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների իրավունքները հարգելը և խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը կանխելը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
Վարչապետը դիմել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռ...