Մարտունու եւ Ասկերանի գյուղերում դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջանների գյուղերում հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր այս մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց եւ դեպի Սղնաղ գյուղի տարածքը եւ հարակից բլուրների եւ անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտական գործողություն. «Մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին, ինտենտիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն»։
Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց, որ օրվա ընթացքում շարունակվել են Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները՝ հիմնականում կիրավել են հրթիռային, հրետանային միջոցներով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...