Հասարակություն
Հայր, դուստր, որդի Աղաբեկյանները բժիշկներ են, աշխատում են Մարտունու շրջանի հիվանդանոցներից մեկում
Հայր, դուստր, որդի՝ Բորիկ, Լիանա, Հրայր Աղաբեկյանները բժիշկներ են, աշխատում են Մարտունու շրջանի հիվանդանոցներից մեկում: Բորիկ Աղաբեկյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Արցախյան գոյամարտի՝ 90-ականների պատերազմում և հետո՝ հարաբերական խաղաղ պայմաններում, իսկ այսօր իր կռիվը շարունակում է երկու զավակների հետ՝ հայրենիքի պաշտպանների կյանքերը փրկելով:
Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ լուսանկարներ հրապարակելով:
[db55e09f02c5cd2e48f494e90968bfbb.jpg]
[f99a200c0c201c550e50a61744939b84.jpg]
[bffd410001626aded5ae92186c04d21c.jpg]