Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս
Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս։ Դիտարկվող տարածքները Գյումրին եւ Երեւանի օդանավակայաններն են։ Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն Հայաէրոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից։ Թռչող օբյեկտների համաժամանակյա տեղաշարժ ֆիքսվում է նաեւ Ադրբեջանից։
«Բայրաքթարը թռել է մոտավորապես Յեվլախի մոտից, իսկ այս 2 ինքնաթիռը՝ Գյանջայից»,- ասում է Հայաէրոնավիգացիայի տեխնիկական տնօրեն Գեւորգ Սիմոնյանը։ ԱԱԾ ռադիոհետախուզական վարչությունը Թուրքիայի օդային տարածքից Ադրբեջան ուղարկվող հրահանգներ էլի ֆիքսել էին։ Հայաէրոնավիգացիայի եւ ԱԱԾ-ի մասնագետներ տեսաձայնային փաստերի համադրմամբ ապացուցեցին Էրզրումի երկնքում պտտվող ամենայն հավանականությամբ կապի եւ հրամանատարական թռչող օբյեկտն է ղեկավարում ադրբեջանական գործողությունները։
«Այս ինքնաթիռները չեն մտնում Ղարաբաղի օդային տարածք։ Իրենք աշխատում են 30-40 կիլոմետր օդային տարածքից ավելի հեռու»,- նշում է Գեւորգ Սիմոնյանը։
Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքներում թռչող օբյեկտների միջեւ հեռավորությունը 450-ից 500 կիլոմետր է։ Փորձառու օդաչուի համար եռյակի գործակցության պլանը անկհայտ է։
Օդաչուներից մեկն էլ նշում է, որ Բայրաքթար անօդաչու թռչող սարքերից կարող են կոորդինատները փոխանցվել օդային հրամանատարական կետին. «Իսկ այդտեղից որոշակի գործողությունների հետեւանքով կարող են փոխանցվել ինքնաթիռներին, որն էլ ավելի օպերատիվ է դարձնում նրանց գործողությունները, ավելի արագացնում տվյալ մարտական խնդրի կատարումը եւ մի քանի անգամ արագացնում մարտական գործողությունները»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...