Իրանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է կառուցում. Euronews
Իրանը երկրի կենտրոնում՝ Նաթանզ քաղաքում, միջուկային օբյեկտ է կառուցում: Այս մասին են վկայում չորեքշաբթի թողարկված արբանյակային նկարները՝ տեղեկացնում է Euronews-ը:
Խոսքը վերաբերում է ստորգետնյա գործարանին, որտեղ պետք է ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ հավաքվեն: Հուլիսին նմանատիպ վերգետնյա օբյեկտն ավերվել էր բռնկված հրդեհից, ինչը Թեհրանը սադրանք որակեց:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ տեղյակ է Իրանում նոր գործարանի կառուցման մասին: «Այն դեռ ավարտված չէ. դա երկար գործընթաց է»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը: Ռաֆայել Գրոսին հաստատել է, որ տեսուչներն իրավունք ունեն մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ՝ չնայած պայմանագրի խափանմանը:
2018-ի մայիսին նախագահ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնը դուրս եկավ Թեհրանի հետ միջուկային գործարքից: ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ այդ գործարքին:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Իրավիճակը ռազմաճակատում
ՊՆ-ն հրապարակել է քարտեզ, որում ներկայացված է իրավիճակը ռազմաճակատում։
Թուրքիայում այսօր գրանցվեց երկրորդ երկրաշարժը
Թուրքիայի ափերի մոտ այսօր տեղի ունեցավ թվով արդեն երկրորդ երկրաշարժը: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ Այդինի նահանգի...