Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. «Ռազմինֆո»
Հոկտեմբերի 28-ին թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ:
Այս մասին հայտնում է Ռազմինֆոն:
«Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ Սարքի վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 15–30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ։
Այս ԱԹՍ-ները կարող են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ մի քանի հատով իրար հետ միաժամանակ՝ կազմելով մահապարտ ԱԹՍ-ների պարս: Դեռևս այս տարվա հուլիսին կար տեղեկություն Թուրքիայից այս ԱԹՍ-ների արտահանման մասին, սակայան կոնկրետ երկիր չէր նշվում:
Ավելի վաղ՝ 2019թ. ապրիլին Թուրքիայում անցկացված ռազմարդյունաբերական IDEF-2019 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր նաև Kargu ԱԹՍ-ների տաղավար:
Ավելին՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութերից մեկում երևացել էր ադրբեջանական կողմից արձակած մահապարտ օբյեկտի պայթյունի կադրեր։ Կա հավանականություն, որ դա Kargu-ի մարտական կիրառման օրինակ է»,-գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...