Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նախազգուշացրել է ահաբեկչական սպառնալիքների մասին
Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նախազգուշացրել է երկրում գտնվող ամերիկացիներին Ստամբուլում եւ երկրի այլ շրջաններում հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Նախազգուշացման մեջ առաքելությունը հաղորդել է, որ ստացել է հավաստի տվյալներ Ստամբուլում պոտենցիալ ահաբեկչական հարձակումների եւ ԱՄՆ ու այլ օտարերկրյա քաղաքացիների առեւանգման հավանականության մասին, այդ թվում՝ ԱՄՆ Գլխավոր քարտուղարության դեմ հարձակումների վերաբերյալ:
Դիվանագիտական առաքելությունը կոչ է արել ամերիկացիներին ցուցաբերել զգուշություն մեծ գրասենյակային շենքերում, առեւտրի կենտրոններում եւ այլ վայրերում, որտեղ կարող են հավաքվել ԱՄՆ քաղաքացիներն եւ այլ օտարերկրացիները: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ ամերիկացիների համար Թուրքիայում առաքելության կողմից տրամադրվող վիզայի եւ այլ ծառայությունները դադարեցվել են:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախազգուշացումն արվել էր անվտանգության պայմանների շարունակական գնահատման արդյունքների հիման վրա երկրում, սակայն չի պարզաբանել մանրամասները:
Նախազգուշացումը հաջորդել է Սիրիայում «Ալ Քաիդա» ուժերի ուղղությամբ վերջերս կատարված ԱՄՆ օդային հարվածներին, ներառյալ վայրը, որտեղ, ինչպես հաղորդվում է, հավաքվում էին ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդները:
«Ալ Քաիդա»-ն օգտագործում է անկայունությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում անվտանգ ապաստարաններ ստեղծելու համար, որոնք թույլ են տալիս համակարգել ահաբեկչական խմբավորման գործողությունները»,-նախազգուշացրել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...