ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաբիբ Նուրմագոմեդովի վերջին հաղթական մենամարտից հետո երկրպագուները փողոցում տոնել են հաղթանակը
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն է անցկացրել ռինգում՝ մրցելով ամերիկացի Ջասթին Գեթջիի հետ:
Նուրմագոմեդոովը երկրորդ խաղափուլում խեղդող հնարքով հաղթանակի է հասել ամերիկացի մարզիկի նկատմամբ՝ երրորդ անգամ պաշտպանելով UFC-ի՝ թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչումը:
«Այսօր իմ վերջին մենամարտն էր UFC-ում: Այն ամենն, ինչ ես ուզում եմ UFC-ից, մարզիկների վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնելն է՝ անկախ քաշային կարգից:
Մարզիկը շնորհակալություն է հայտնել ռուսախոս երկրպագուներին՝ կոչ անելով նրանց հիշել ու հոգ տանել իրենց ծնողների մասին:
«Ես արդեն միայն մեկ ծնող ունեմ՝ իմ մորը, ցանկանում եմ նրան ավելի շատ ժամանակ հատկացնել»,- կարիերան ավարտելու որոշումն այսպես է պարզաբանել մարզիկը:
Խաբիբ Նուրմագոմեդովի վերջին հաղթական մենամարտից հետո նրան սատարող մարդիկ փողոցներում սկսել են պարել և տոնել նրա հաղթանակը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...