Նիդեռլանդներում Էրդողանին անվանել են ահաբեկիչ և ծաղրանկար հրապարակել
Նիդեռլանդների ընդդիմության ճամբարի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը Twitter-ում սկանդալային գրառում է արել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում և թուրքական լրատվամիջոցներում, հայտնում է Ermenihaber-ը:
Վիլդերսը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե՛ Էրդողանին, թե՛ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը։ Հոլանդացի քաղաքական գործիչն իր հրապարակած ծաղրանկարին կից գրառում է արել՝ Էրդողանին անվանելով ահաբեկիչ:
Վիլդերսն ավելի վաղ մեկ այլ սկանդալային գրառում էր արել՝ նշելով․ «Ովքեր սիրում են Էրդողանին, թող չքվեն այս երկրից»։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է հրապարկված ծաղրանկարին։ Twitter-ում նա գրել է, որ մուսուլմանների համար Եվրոպան աստիճանաբար վերածվում է ավելի վտանգավոր վայրի։
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել. ահաբեկիչներից մեկը զոհվել է
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու&n...
BBC-ին հոդված է հրապարակել Ադրբեջանի կորուստների մասին
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել Ադրբեջանը զոհերի մասին՝ ընդգծելով, որ, ճիշտ է, վերջինս չի բարձրաձայնում...