ԱՀԱԶԱՆԳ. Չեխովի անվան դպրոցում տեղադրված զինվորի համար նախատեսված հանգանակության արկղի միջից գումարի մի մասը գողացել են

Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Բաղրամյան պողոտայում գտնվող Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք դպրոցում տեղադրված Արցախում հայ զինվորի համար նախատեսված հանգանակության արկղը բացել են, որտեղից գողացել են գումարի մի մասը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում գողացել են դպրոցում տեղադրված հանգանակության արկղի մեջ եղած գումարի մի մասը։ Գումարները եղել են ծրարով։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ այդ ամոթալի դեպքի կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Սոցհարթակներում դպրոցում սովորող աշակերտներից մեկը ծնողը ահազանգել է տեղի ունեցածի մասին սոցկայքի իր էջում գրառում կատարելով: Օգտատեր Սիրանուշ Բիլբուլյանը մասնավորապես գրել է.

 

«Զինվորին ուղարկված գումարները`անգամ մեկ լուման յուրացնողները, ազգի դավաճաններ են ու ազգադավներ են։

Դրամական օգնությունները ուղարկել միայն Համահայկական հիմնադրամին,ոչ մի կապող օղակի ու միջնորդ կառույցի չվստահել

Առաջին նկարում հավաքված գումարն է, չնայած մի քանի դասարաններ բացակայում են այդ թվում մեր 5/1 դասարանը, հավաքել ենք բայց ցուցակում չկա 75000դրամը

Իսկ երկրորդում Համահայկական Հիմնադրամին փոխանցված է

Դատեք ինքներդ»,-գրել է օգտատերը: