Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն անթույլատրելի արտահայտություններ է թույլ տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական ուղղվածությունը։
Այս մասին շաբաթ օրը հայտարարել են Ելիսեյան պալատից` Ֆրանսիայում արմատական իսլամի հետ պայքարի մասին Էրդողանի կտրուկ արձագանքին ի պատասխան, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Նախագահ Էրդողանի խոսքերն անթույլատրելի են։ Վրդովմունքն ու կոպտությունը մեթոդ չեն։ Կոչ ենք անում Էրդողանին փոխել քաղաքական ուղղվածությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր հարցերում», – France-Presse–ը մեջբերում է Ֆրանսիայի նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքերը։
Նա պարզաբանել է, որ Ելիսեյան պալատը չի պատրաստվում սկսել «անիմաստ բանավեճ», չնայած «թույլ չի տա վիրավորանքներ»։ Ադմինիստրացիայի աշխատակիցը հայտնել է, որ Ֆրանսիան հետ է կանչում իր դեսպանին Անկարայից` խորհդակցությունների համար Թուրքիայի նախագահի հայտարարությունների կապակցությամբ։
Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի։ Նա այս կերպ արձագանքել է իսլամի մասին Մակրոնի արտահայտություններին։ Էրդողանի խոսքով, «իսլամի նկատմամբ թշնամանքի դրսևորումը Թուրքիայի նկատմամբ թշնամանքի դրսևորում է» և «մուսուլմանների նկատմամբ նման իրավախախտումները վկայում են, որ եվրոպական ֆաշիզմը տեղափոխվում է նոր մակարդակի վրա»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...