Թունյանը պարզաբանում է, թե ինչու է թուրքական ապրանքների ներկրման արգելքը 6 ամսով
Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով, գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և պարզաբանել․
«Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։
Սիրելի բարեկամներ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ, համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին»՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի, ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։
Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ամսվա ընթացքում։
Մի կարևոր լրացում։ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵԶ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...