Հասարակություն

Կարմիր շուկան շարունակել են թիրախավորել. ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել

Կարմիր շուկան շարունակել են թիրախավորել. ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։«Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է…

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։

«Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Մարտունւ Կարմիր շուկա համայնքը` այնտեղ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբ։ Արդյունքում ևս մեկ մարդ է զոհվել։ Կա նաև մեկ վիրավոր»,Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա հայտնել է նաև, որ խաղաղ բնակչության շրջանում ընդհանուր առմամբ 34 զոհ կա արդեն իսկ, ինչպես նաև երկու գերի է գնդակահարվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը` հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ  կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250