Կոչ է արվում նույն հաշվին փոխանցումներ անել հայկական և ադրբեջանական կողմերին. կեղծիք
«Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում է դրամահավաք։ Ինչպես հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը, էջն առաջարկում է դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։
Հատկանշական է, որ Telegram-ում նույն քարտային հաշվին գումար փոխանցելու կոչով հանդես է գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն Ադրբեջանի քաղաքացիներին։ Ստացվում է, որ նույն քարտային հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։
Քարտային հաշիվը, որին փոխանցվում են գումարները, պատկանում է VIZA միջազգային դրամական փոխանցումների անդամ QIWI դրամապանակին։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ևս մեկ անգամ հորդորում է խաբեություններից խուսափելու համար՝ փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի ֆոնդերին։
[76bee47a871047a32f19cbc3a7d87410.jpg]
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...