Ադրբեջանում ահաբեկչական կուտակումները վտանգավոր է մի շարք պետությունների համար
Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար վարձկան ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջանի տարածք կարող է վտանգավոր լինել մի շարք պետությունների համար, այս մասին ասել է Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարկարովն անդրադարձել է վերջին օրերին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից երկրի տարածքում ահաբեկիչների վնասազերծելու մասին հաղորդագրություններին:
«Վերջին օրերին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդագրություններ է տարածում, որ չեզոքացվում և կանխվում են ահաբեկչական գործողություններ: Դրանք հաստատում են այն հանգամանքը, որ այսօր ոչ ոք չի կարող ազատ լինել ահաբեկչական վտանգից»,- նշեց Մարկարովը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները կապ ունեն Սիրիայից Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման հետ, քաղաքագետը նշեց, որ հստակ կապ չի տեսնում, բայց այդ հանգամանքը կարող է վտանգ լինել մի շարք պետությունների համար:
«Այս վտանգը մեծանում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ըստ էության, իր տարածքն է օգտագործում համաշխարհային հանրության կողմից ահաբեկչական խումբ հանդիսացող վարձկանների տեղափոխման և նոր կապող օղակ հանդիսանալու համար: Չի բացառվում, որ Ադրբեջանն այսօր հանդես է գալիս որպես տարածք, որտեղ, ըստ էության կենտրոնանում են ահաբեկչական ուժեր: Սա անընդունելի է և բացարձակապես չի նպաստում կայունությանը և խաղաղությանը: Ահաբեկչությունը, որ սահմաններ և տարածքներ չի ճանաչում, գլոբալ վտանգ է ներկայացնում»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում տեղի ունեցող ահաբեկչական կուտակումները միանշանակ բոլորին առնվազն անհանգստացնում են, իսկ անհանգստությանը պետք է համապատասխան արձագանք տրվի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ...