Ստեփանակերտում այս պահի դրությամբ կա մոտ 670 չպայթած զենք-զինամթերք
Ստեփանակերտում այս պահի դրությամբ կա մոտ 670 չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերում՝ Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱՀ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը։
«Հրթիռակոծության են ենթարկվել ոչ միայն Ստեփանակերտը, այլև բոլոր շրջանները։ Ստեփանակերտում ունենք հայտնաբերված զենք-զինամթերք գրեթե բոլոր փողոցներում, բայց այս պահի դրությամբ կարելի է ասել, որ 90 տոկոսով դրանք անվտանգ են»,- նշեց Արզումանյանը՝ հավելելով, որ կրակի դադարից հետո աշխատանքները մեծ թափով կիրականացվեն նաև մյուս համայնքներում։
Արզումանյանը հիշեցրեց, որ շուրջօրյա գործող թեժ գծի օգնությամբ քաղաքացիներն են փրկարարներին հայտնում իրենց բնակարանների շրջակայքում ընկած ու չպայթած զինամթերքի մասին։ Քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձր է, և որևէ դժբախտ պատահար անիրազեկվածությունից այս ընթացքում տեղի չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...