Կադիրովը հայտնել է Չեչնիայում արտերկրից եկած զինյալների չեզոքացման մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ մայրաքաղաք Գրոզնիի շրջանում հրաձգություն կազմակերպած հանցագործներն արտերկրից են ժամանել:
«Իրավապահ մարմինները նախապես են տեղեկատվություն ստացել այն մասին, որ տարածաշրջան արտերկրից ժամանել են ապօրինի զինված խմբավորումների անդամներ, որոնց հայտնաբերման համար հատուկ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվել»,- նշել է հանրապետության ղեկավարը:
Հայտնի է, որ հանցագործների որոնողական աշխատանքներին օգնել են նաև տեղի բնակիչները՝ համապատասխան մարմիններին հայտնելով հարակից տներից մեկում կասկածելի մարդկանց գտնվելու մասին:
Կադիրովը հավելել է նաև, որ չեզոքացված զինյալների մոտ զենք, զինամթերք, կապի միջոցներ են հայտնաբերվել: Նշվում է, որ վերջիններս պատրաստվել են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնել:
Հայտնի է, որ առաջինը դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք էլ կռվի մեջ են մտել զինյալների հետ, ինչի հետևանքով նաև կորուստներ են կրել: Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ռուսական գվարդիայի զոհված մարտիկների ընտանիքներին «բազմակողմանի աջակցություն» է հատկացվելու:
«Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաքում և ամբողջ տարածաշրջանում այժմ իրավիճակը կայուն և հանգիստ է: Սահմանափակող միջոցներ չկան, շարժն ազատ է: Բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով: Անվտանգության ուժերն աշխատել են հնարավորինս արհեստավարժ, հմուտ և ծածուկ»,- հավելել է Կադիրովը:

Նմանատիպ հոդվածներ
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի մատակարարումն արգելելու մասին հայցը
Իսրայելի Բարձր դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին միջնորդությունը՝ «Հայաստանի դեմ ռազմական հանցագ...
Թալիշը Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ
Թալիշ գյուղը Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայ...