Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի մատակարարումն արգելելու մասին հայցը
Իսրայելի Բարձր դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին միջնորդությունը՝ «Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար արդարացումների ապացույցների բացակայության պատճառով»։ Այս մասին գրում է JPost-ը:
Այս գործով դատավոր Յոսեֆ Էլրոնն ասել է, որ միջնորդագրում չկան հիմնավոր ապացույցներ՝ լսումներ անցկացնելու համար:
Նշենք, որ հայցը ներկայացրած ակտիվիստ Էլի Ջոզեֆը որոշումից հետո հացադուլ է հայտարարել:
Ավելի վաղ իսրայելական «Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
Դատական գործը հարուցվել էր Պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Կադիրովը հայտնել է Չեչնիայում արտերկրից եկած զինյալների չեզոքացման մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ մայրաքաղաք Գրոզնիի շրջանում հրաձգություն կազմակե...
Թալիշը Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ
Թալիշ գյուղը Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայ...