Հրավեր է եղել, քաղաքական ուժերն իրենց կարծիքներն են հայտնել. Շարմազանով
Սա պատմական և կարևոր ժամանակահատված է մեր երկրի համար և չպետք է ներքաղաքական օրակարգով առաջ գնալ։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպման մասին։
«Հրավեր է եղել, քաղաքական ուժերն իրենց կարծիքներն են հայտնել, սրանից ավել ինֆորմացիա չեմ կարող տալ» ,-ասաց նա։
Հարցին, թե Արցախի հարցով քաղաքական ուժի և վարչապետի կարծիքներն համընկնում էին, վերջինս պատասխանեց, որ համընկնելու մասով պետք է իշխանությանը հարցնել, իսկ ընդդիմադիր ուժը հստակ ասել է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Նրա կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել, որ հրադադարի որոշումն իրագործվի։
Հարցին, թե արցախյան խնդիրը քննարկվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Շարմազանովը պատասխանեց. «Ես, եթե այսօր այստեղ եմ, ուրեմն ներկուսակցական քննարկում է եղել, ես ինքնագլուխ չեմ ներկայացել»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...