ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի կայքէջում տարածած հաղորդագրությունից:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և շուտափույթ համաձայնության հասնել հրադադարի ռեժիմի պահպանման կոնկրետ պարամետրերի վերաբերյալ: Գուտերեշը նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը կոչ է անում նաև միջազգային հանրությանը աջակցել հրադադարի մասին համաձայնագրին և շարունակել կողմերին կոչ անել իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ միջոցներով:
Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ շուտով հանդես կգան առաջարկով, որի նպատակն է Հայաստանին ու Ադրբեջանին քաղաքական երկխոսության...
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
Մի խումբ իսրայելցի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով...