ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը. Ստանիսլավ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նախ և առաջ, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն մանդատը, որը կա: Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա»,- նշել է Ստանիսլավ Զասը:
Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Դաղստանի տարածքում ադրբեջանական հրթիռ է ընկել
Դաղստանի տարածքում գտնվող Ագուլի շրջանում հաղորդում է ստացվել հրթիռի ընկնելու և պայթելու մասին, գրում է topcor.ru-ն։Դեպք...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ շուտով հանդես կգան առաջարկով, որի նպատակն է Հայաստանին ու Ադրբեջանին քաղաքական երկխոսության...