Դաղստանի տարածքում ադրբեջանական հրթիռ է ընկել
Դաղստանի տարածքում գտնվող Ագուլի շրջանում հաղորդում է ստացվել հրթիռի ընկնելու և պայթելու մասին, գրում է topcor.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել Չիրագ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Ագուլիի շրջանը գտնվում է Դաղստանի հարավում, որտեղ բնակվում է ավելի քան 10 հազար մարդ:
Տեղի բնակիչների տվյալներով՝ հրթիռային պայթյունից միացել է ավտոմոբիլային ազդանշանը և ցնցել բնակելի տները։ Բնակավայրի մի քանի բնակիչներ ուղևորվել են հրթիռի ընկնելու վայր և այնտեղ հայտնաբերել են ընկած արկի բեկորներ և հողում մոտ 15-20 մետր լայնությամբ խորացում՝ այրված խոտով:
Ինչպես նշում է աղբյուրը, ավելի ուշ ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի տարածք է ընկել Ադրբեջանի С-300ПМУ-2 զենիթահրթիռային համալիրի 48Н6Е2 հրթիռը և պարզվում է՝ Բաքուն օգտագործել է այդ համակարգերը հայկական օպերատիվ-մարտավարական «կետերը» որսալու համար։

Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Սիրիացի վարձկանները պատմել են, թե ինչ է իրենց առաջարկվել Ադրբեջանի կողմից կռվելու համար
Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից դեռ մեկ ամիս առաջ Թուրքիան սիրիացի գրոհայինների է սկսել հավաքագրել՝ օգնելու Ադրբեջանին...
ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը. Ստանիսլավ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջա...