Սահմանի նախիջևանյան հատվածում մարտական գործողություններ չկան. Արծրուն Հովհաննիսյան
Սահմանի նախիջևանյան հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մարտական գործողություններ չկան, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Վարդենիսում խոցված ԱԹՍ-ները եղել են հետախուզական, բայց ավելացրեց.
«ՊՆ-ն պաշտոնապես չի ներկայացրել տարատեսկաները: Կա մի հետաքրքիր բան՝ ԱԹՍ-ների մեջ կան հետախուզահարվածային ԱԹՍ-ներ: Հաճախ տարանջատելը շատ դժվար է, այնպես որ, տարանջատումները պայմանական են»:
Նա նշեց նաև, որ այսօր՝ Մոսկվայում ընթացող բանակցություններին զուգահեռ, իր աչքի առաջ մարտական գործողությունները շարունակվել են՝ առանց փոփոխության:
Իսկ ինչ վերաբերում է Ալիևի դիրքորոշման որոշակի փոփոխությանը՝ ՊՆ ներկայացուցիչը նկատեց.
«Քիչ առաջ հայտարարություն էր տարածել, և դրանում դիրքորոշման փոփոխություն չտեսա, կապիտուլյացիայի պահանջ տեսա»:
Հովհաննիսյանը նշեց՝ նախնական տվյալներով այսօր հակառակորդն ունի մոտ երկու տասնյակ զինտեխնիկայի կորուստ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...