Հասարակություն

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տան անվտանգությունն ուժեղացվել է ԼՂ հարցով հանդիպմանն կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տան անվտանգությունն ուժեղացվել է ԼՂ հարցով հանդիպմանն կապակցությամբ
Ուրբաթ ուժեղացվել են Սպիրիդոնովկայի վրա ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տան շենքի անվտանգության միջոցառումները, որտեղ շուտով կմեկնարկի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի…

Ուրբաթ ուժեղացվել են Սպիրիդոնովկայի վրա ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տան շենքի անվտանգության միջոցառումները, որտեղ շուտով կմեկնարկի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի գործակալությունների ղեկավարների հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընդունելությունների տան մուտքի դիմաց կանգնած են մի շարք իրավապահներ: Տարածքում նաեւ ՕՄՈՆ-ի սպաներ են նկատվել: ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել անվտանգության միջոցառումների ուժեղացման պատճառը:

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Զոհրաբ Մնացականյանն արդեն ժամանել են Մոսկվա, հաստատում են ՏԱՍՍ-ի աղբյուրները: Նրանց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդակցություններին հրավիրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բանակցություններից հետո հնարավոր է մամուլի ասուլիս տեղի ունենա:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250