19 և 16 հոգանոց խմբեր մնացել էին թշնամու թիկունքում. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհերի մասին

Չեմ կարող կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերի վրա որևէ բան ավելացնել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Եթե անճշտություններ լինում են, դրանք հստակեցվում են և պաշտոնապես հայտարարվում են դրանց մասին»,- ասաց Հովհաննսիայնը:

Նա նաև հավելեց, որ պատերազմի ժամանակ անճշտությունները բացառել հնարավոր չէ: «Տեսաք, որ երկու խմբի՝ 19 հոգուց և 16 հոգուց կազմված, կարելի էր համարել անհետ կորած, քանի որ մնացել էին հակառակորդի թիկունքում, բայց մի քանի օրվա մարտերից հետո նրանք հայտնվեցին: Դա պրոցես է, որը, ցավոք, պատերազմի ժամանակ անխուսափելի է»: ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ կորուստների մասին տվյալները ամեն օր մեկ-երկու անգամ թարմացվում են և հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին: