ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգամ ծանր վիրավորումները մեր զինվորներին չեն կարող հետ պահել նոր սխրանքներից. ՀՀ ԱՆ

Մեր զինվորներն անկոտրում են, անգամ ծանր վիրավորումները չեն կարող հետ պահել նրանց նոր սխրանքներից ու հերոսություններից:

Բուժաշխատողները անմասն չեն մնում և առաջնագծում գիշեր ու զօր անձնուրաց, ամենայն պատասխանատվությամբ ծառայում են` կատարելով կյանքեր փրկելու իրենց առաքելությունը: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: 

 

Բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, պարագաներով, բժշկական սարքավորումներով, արյան պաշարով, ինչպես նաև շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով, ինչը նպաստում է հակառակորդի լայնածավալ հարձակումներից տուժած վիրավորների բժշկական օգնությունը պատշաճ կազմակերպելուն:

Շնորհակալ ենք բժշկական հանրությանը, աշխարհացիր հայությանը, հերոսական մեր բանակին` հանուն գոյապայքարի, հայրենիքն արժևորելու, այս կենսական միասնության ու համախմբման, ի վերջո, սեփական հողում ապրելու և արարելու իրավունքը վերահաստատելու համար:

 

Քաղաքականություն