Սուր աղիքային ինֆեկցիայով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել 20 երեխա
Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում «սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժնի օպերատիվ խմբերը՝ անչափահասների գործերով բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կաթնառատ գյուղի բնակիչներ, 2-ամյա Տիգրան Բ.-ն, 6-ամյա Նադեժդա Կ.-ն, 5-ամյա Մարիաննա Կ.-ն, 6-ամյա Վիկտորիա Կ.-ն, 5-ամյա Արինա Մ.-ն, 12-ամյա Ալիսա Ն.-ն, 9-ամյա Ռոբերտ Մ.-ն, 10-ամյա Գրետա Վ.-ն, 7-ամյա Էսթեր Վ.-ն, 7-ամյա Էլեն Վ.-ն, 11-ամյա Էլինա Պ.-ն, 3-ամյա Հրայր Մ.-ն, 4-ամյա Ալինա Ա.-ն, 18-ամյա Հենրիկ Ա.-ն, 14-ամյա Արմինե Հ.-ն, 5-ամյա Մարի Մ.-ն, 9-ամյա Միլենա Ա.-ն, 6-ամյա Էլեն Ա.-ն, 11-ամյա Էրիկ Մ.-ն և 10-ամյա Մարի Մ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք «սուր աղիքային ինֆեկցիա»-ն ստացել են հոկտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում՝ իրենց տների բակերում առկա ծորակներից ջուր խմելու հետևանքով: Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու...
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և լայնամասշտաբ գրոհ է սկսել
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ, Արցախի ՊԲ տեղեկությունների համաձայն, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժեր...