Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են. մեր հերթական հերոսները
ՊԲ-ն ներկայացրել է մեր հերթական հերոսներին:
Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն մեկական «Օրբիտեր»տեսակի ԱԹՍ խոցելու համար:
Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար:
Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:
Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար…
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...