Վրաստանի համար դա մեծ ռիսկ է. Գախարիայի հայտարարությունը
Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին խոսելիս:
Նրա խոսքով՝ Վրաստանի համար տարածաշրջանում պատերազմը մեծ ռիսկ է:
«Երբ մեր դրացիների շրջանում ընթանում է իրական պատերազմ, Վրաստանի համար դա մեծ ռիսկ է:
Իհարկե, մենք ամեն բան անում ենք մեր հնարավորության սահմաններում, որպեսզի ներդրում ունենանք խաղաղություն հաստատելու գործում: Մենք ունենք ինչպես հայ համաքաղաքացիներ, այնպես էլ՝ ադրբեջանցի:
Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով»,- հայտարարել է Գախարիան:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսել...
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախություն. Արցախի նախագահ
Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ...