Վճռի մասին, ամեն դեպքում, հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ հայկական կողմը հիմնական գանգատ ներկայացնի
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ընթացող ասուլիսի ժամանակ նախ հիշեցրել է այն հանգամանքի մասին, որ ՄԻԴԸ-ը Հայաստանի դիմումի հիման վրա որոշում արդեն կայացրել է, բայց մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը շարունակում են ներկայացնել։
«Մենք դատարան ենք ներկայացրել ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված թե կոնվենցիոն, թե մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին», – ասել է Կիրակոսյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է նաև Թուրքայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու համար: Դատարանին է ներկայացվել նաև ռուսական արտաքին հետախուզության կաղմից տարածված հաղորդագրությունը
«Ստացել ենք որոշումը, որով հղում է կատարվում նախկին՝ հակտեմբերի 29-ի որոշման վրա, կաչ է արվում պետություններին զերծ մնալ գործողություններից, հստակ շեշտվում է Թուրքիան: Ադրբեջանը չի թարմացրել, տվյալներ չի ներկայացրել, թե ինչ քայլեր է կատարել, ինչ քայլեր չի կատարել», – ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ դատարանին դիմել են նաև հաշվետվության հարցում հետևողական լինելու հետ կապված: Եթե դատարանը չկարողանա քայլեր ձեռնարկել, կարող է հարցը փոխանցել նախարարների կոմիտե, որը քաղաքական ճնշումների արդյունքում կկարողանա հասնել որոշման կատարմանը: Ի վերջո, հայկական կողմի ներկայացրած փաստերի հիման վրա ՄԻԵԴ-ը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը:
Վճռի մասին, ամեն դեպքում, հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ հայկական կողմը հիմնական գանգատ ներկայացնի: Այս դեպքում խոսքը միջանկյալների մասին է:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...