Ստեփանակերտում, Շուշիում հրթիռակոծությունից տուժածներ կան. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ բնակավայրեր ենթարկվել են ադրբեջանական զինված ուժերի հրետակոծություններին և հրթիռակոծություններին։ Կան տուժածներ, հստակ տվյալները լրացուցիչ կամփոփվեն։ Տուժածները տասնյակ քաղաքացիներ են, ում տներն ավերվել են, անձնական իրերը, մեքենաները ոչնչացվել ու վնասվել են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ողջ օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով, հատկապես հարավային ուղղությամբ ընթացել են համառ ու դժվարին մարտեր։ Այս պահին էլ այդ մարտերը շարունակվում են։ Ճիշտ է, մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը դժվար են, ծանր են, համառ են, գիշերային մութ ժամերին էլ դրանք շարունակվում են»,- ասաց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ հակառակորդին այսօր հաջողվել է մի քանի հատվածում շեշտակի հարվածներ հասցնել։ Հրթիռա-հրետանային մեր հուժկու հարվածների շնորհիվ հակառակորդը կորցրել է զգալի թվով տեխնիկա, հրապարակվել են նաև տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են հակառակորդի շարասյունները գլխովին ջախջախվում ու փախուստի դիմում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու...
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և լայնամասշտաբ գրոհ է սկսել
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ, Արցախի ՊԲ տեղեկությունների համաձայն, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժեր...