ՊԲ-ն հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում և կարևոր դիրքերի բարելավում ունի. Հովհաննիսյան
Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։ Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի երկայնքով ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ Մեր հետախուզական ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի գործողությունները և խմբավորմանը հրետանային դիպուկ կրակով մեծ վնաս են պատճառել, իրականացրել են կրակային խոցում՝ ոչնչացնելով ամբողջ խումբը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին և թույլ չտալ գետն անցնել»,- ասաց նա։
Անդրադառնալով պաշտպանության բանակի ստորաբաժանումների առաջխաղացումներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ՊԲ-ն հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում և կարևոր դիրքերի բարելավում ունի։
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և օդային հարձակման այլ միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Շուշիին եւ այլ բնակավայրերին։
«Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում։ Մեր զորքերը շարունակում են տարբեր ռազմաճակատներում վստահաբար հաղթանակներ տանել»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...