Որևէ մեկին թույլ չտաք նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը
Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին: Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում և լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:
Խնդրում ենք՝ զգոն եղեք:
«Որևէ մեկին ԹՈՒՅԼ ՉՏԱՔ նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը:
Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց ՊԱՀԱՆՋԵՔ դրա մասին հավաստող վկայական ներկայացնել:
Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:
Եվ հիշեք՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, մի վճարեք Ձեզ աջակցություն խոստացող որևէ անհատի»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...