Դադարեցնել մահաբեր զենքերի վաճառքն Ադրբեջանին. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որով խնդրել է, որ «Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին»:
Նամակում Համբարյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների դեմ: «Այս և այլ տեսակի մահաբեր զենքերի փոխադրումը պետք է անհապաղ դադարեցվի՝ հաշվի առնելով տարրական բարոյականությունը, ինչպես նաև Իսրայելի և միջազգային մարդասիրական իրավունքի հարցը:
Համբարյանը եզրափակել է նամակը՝ հույս հայտնելով, որ «դեսպանը հրատապ կերպով իր մտահոգությունները կփոխանցի Իսրայելի կառավարությանը, աշխատանք կտարվի Ադրբեջանին զենքի վաճառքը և փոխադրումն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ և կերաշխավորվի, որ Իսրայելը երբեք մասնակից չի լինի հայերի երկրորդ ցեղասպանությանը»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...