BBC-ի թղթակիցներն Արցախից պատմել են տիրող իրավիճակի մասին
Հայ-ադրբեջանական հակամարտության սրման ֆոնին BBC լրատվականի թղթակիցներին հաջողվել է հասնել Արցախ, որտեղ նրանք հետևում են ռազմական դրության զարգացմանը:
Օդային տագնապի մասին ազդանշանը նրանք լսում են Լաչինով անցնելիս:
«Այստեղ գտնվող կամրջի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են 3 օր շարունակ՝ փորձելով կոտրել հաղորդակցությունը Հայաստանի և Արցախի միջև: Քաղաքում հնչում է հերթական պայթյունը, օդային տագնապը չի դադարում, փողոցներով ընթանում է ոստիկանական մեքենան՝ կոչ անելով առավելագույնս արագ գնալ պատսպարան»,-գրում է թղթակիցը:

Նկարահանող խմբի համար նման վայր է դառնում քաղաքի խանութներից մեկի կիսանկուղային հարկը:
Այնուհետև աղբյուրն անդրադարձ է կատարել Շուշիին:
«Հնագույն Շուշի քաղաքը գտնվում է Ստեփանակերտից ընդամենը 10-15 րոպե հեռավորության վրա: Այն լեռան վրա է, այդ պատճառով էլ հազվադեպ են հրթիռակոծում: Շուշիից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արցախի մայրաքաղաք: Մոտ երկու ժամ նկարահանումների ժամանակ քաղաքը չեն գնդակոծում, սակայն ամեն առավոտ և գիշեր Ստեփանակերտը հրթիռակոծվում է, և ըստ այլ լրագրողների՝ ավելի ու ավելի ուժգին:

Փախստականները պատմել են, որ գրեթե դուրս չեն գալիս նկուղներից:
«Երբեմն, երբ հանգիստ է, դուրս ենք գալիս, երբ օդային տագնապ է լինում, իջնում ենք նկուղ: Այսօր տագնապը մի քանի անգամ է եղել, գրեթե ամբողջ օրը դուրս չենք եկել»,- պատմել է կանանցից մեկը:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և լայնամասշտաբ գրոհ է սկսել
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ, Արցախի ՊԲ տեղեկությունների համաձայն, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժեր...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու...
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շ...