ԱՄՆ քաղաքական գործիչները կոչ են արել ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում մեկ տասնյակից ավելի պետական, դաշնային և քաղաքային պաշտոնյաներ նախօրեին հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ:
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսը, Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը, քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, կոնգրեսական Ադամ Շիֆը և այլ գործիչներ կոչ են արել ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան կասեցնելու ուղղությամբ և դատապարտել հակամարտությունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը։
«Մենք ուղերձ ունենք Թուրքիայի և Էրդողանի համար. դուք ՆԱՏՕ-ի անդամ եք ։ Սկսե՛ք գործել որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ մենք ուղերձ ունենք Ադրբեջանին. դադարեցրե՛ք մարտական գործողությունները, այլապես հետևանքներ կլինեն»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը «Հայաստանի հետ համերաշխության դրսևորում» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ամերիկացիները երբեք չպետք է հաշտվեն քաղաքացիական օբյեկտների վրա կասետային ռումբերի կիրառման և այլ ռազմական հանցագործությունների հետ։ Ամերիկացիները երբեք չպետք է հաշտվեն աշխարհի այդ հատվածում ֆաշիստական թուրքական էքսպանսիոնիզմի հետ», - հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:
Ի նշան Լոս Անջելեսի հայ համայնքի հետ համերաշխության՝ մամուլի ասուլիսին առցանց մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։
«Մեր հայ եղբայրների և քույրերի համար ոչինչ չի կարող թեթևացնել այն ցավն ու անհանգստությունը, որ զգում են հենց հիմա: Արցախի քաղաքներ և համայնքներ ներխուժման ընթացքում կատարվել են անհարկի բռնության և անմեղ ընտանիքների վրա անհիմն հարձակումների ակտեր»,- ասել է նա։
Քաղաքապետը հայտարարել է, որ Լոս Անջելեսը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները միջազգային երկխոսությանն աջակցելու համար` Թրամփի վարչակազմին կոչ անելով դիվանագիտական քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։


Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Իսրայելն արձագանքում է Հայաստանի դեսպանին հետ կանչելու ՀՀ որոշմանը
Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել իր դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ: «Իսրայելը մեծ նշանակություն...
Ահազանգ. Ինչ-որ մարդիկ են այցելում Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին, լուսանկարում նրանց անձնագրերը
Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հան...
Ադրբեջանցիներն էլ են դրամային փոխանցում կատարում Համահայկական հիմնադրամի հաշվին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գլխացավանք է դարձել ոչ միայն Արցախի և Հայաստանի համար՝ այլև սեփական ժողովրդի: Այնքան, որ ա...