Ի հեճուկս Վրաստանի հայտարարության՝ ադրբեջանական բեռնատարները մեկնում են Թուրքիա. Աֆղանստանից եւս բեռ է տեղափոխվել. Hetq
Չնայած երեկ Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո մեր հարեւանի կառավարությունը հայտարարել է, թե իբր արգելելու է իր օդային տարածքով ռազմական բեռի տեղափոխումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտի, փաստ է, որ Վրաստանի երկնքով ադրբեջանական օդանավերը շարունակում են թռչել Թուրքիա: Այս մասին գրում է Hetq.am-ը:
Բնականաբար, այս ինքնաթիռները, որոնք վերջին օրերին «հերկում են» Վրաստանի երկինքը արեւելք-արեւմուտք ուղղությամբ, Ադրբեջանին անվերապահ աջակցություն հայտնած եւ կոնֆլիկտի մաս դարձած Թուքիայից սովորական բեռ չեն տեղափոխում: Վրաստանի իշխանությունները դժվար թե այնքան միամիտ լինեն, որ չհասկանան սա:
Այսպես՝ Վրաստանի կառավարության երեկվա հայտարարությունից հետո միայն այսօր ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության «Իլ-76» բեռնատար ինքնաթիռները մի քանի անգամ թռել են Թուրքիա՝ օգտագործելով Վրաստանի երկինքը:
Դրանցից 4K-AZ40 գրանցումով օդանավն այսօր Ադրբեջանից թռել է Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Դալաման (տես ստորեւ), որտեղից այս պահին վերադառնում է:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...