Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) տեղեկացնում է, որ Հայաստան-Ալբանիա հանդիպումը չի կայանա;
«Հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է: Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:
ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս:
ՈՒԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:
Ավելացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան-Ալբանիա և Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈՒԵՖԱ»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...