Քաղաքականություն

Գնդապետ Շաքարյանը, Յուրա Ալավերդյանը, Էդգար Մարտիրոսյանը և Դավիթ Գրիգորյանը «Արցախի հերոսի» կոչում ստացան

Գնդապետ Շաքարյանը, Յուրա Ալավերդյանը, Էդգար  Մարտիրոսյանը և Դավիթ Գրիգորյանը «Արցախի հերոսի» կոչում ստացան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Շաքարյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:Շաքարյանն Արցախյան գոյամարտի առաջամարտիկներից է: Խափանել է հակառակորդի բազմաթիվ…

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Շաքարյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Շաքարյանն Արցախյան գոյամարտի առաջամարտիկներից է: Խափանել է հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով մեծ կորուստներ. «Պարոն Շաքարյան, ձեզ հարգում ու ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը: Դուք Արցախի իրական հերոս եք»:

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Յուրա Հայկարամի Ալավերդյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Ալավերդյանը Կարախամբիլի ու Ֆիզուլիիի հատվածներում ոչնչացրել է թշնամու 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա: Նա շարքային զինծառայող է։

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Էդգար Էդվարդի Մարտիրոսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Մարտիրոսյանը Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:

Նշենք, որ Մարտիրոսյանը շարքային զինծառայող է։

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ. «Շարունակում է ծառայել հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում»:

Նշենք, որ Գրիգորյանը շարքային զինծառայող է։

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250