Տեխնոլոգիական համայնքը մոբիլիզացվում է
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կոչ է անում Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համայնքի ընկերություններին և մասնագետներին մոբիլիզացվել՝ հանուն հայրենիքի պաշտպանության։
Միությունը հավաքագրում է մասնագետներ, որոնք կհամախմբվեն տարբեր աշխատանքային ուղղությունների շուրջ՝
– Կիբեռանվտանգություն, ցանցեր
– SMM և մեդիա քարոզչություն
– Կառավարման ավտոմատացված համակարգեր (Command and Control Centers), թվային քարտեզագրում
– Անօդաչու թռչող սարքեր
– Կապի միջոցներ և տեղորոշում
– Ռոբոտացված համակարգեր
– Զինատեսակների նախագծում և արտադրություն
Մոբիլիզացիային միանալու համար հարկավոր է նշել այն հմտություններն ու փորձը, որոնք համապատասխանում են ձեր ընտրած աշխատանքային ուղղությանը։ Խրախուսվում է ռազմական գործի փորձառու մասնագետների մասնակցությունը։
Դրան զուգահեռ ԱՏՁՄ-ն կազմակերպում է հաքաթոն, որի արդյունքում կունենանք կամավորներին և օգնության կարիք ունեցող նախագծերն իրար կապող կենտրոնացված, առցանց հարթակ։
Միջոցառումը մեկնարկելու է հոկտեմբերի 2-ին (վաղը)՝ 15։00-ից մինչև հոկտեմբերի 3-ը` 15։00։ Վայրի մասին մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։
Հարցաթերթի հղումը ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScsF0zTxqdYtNK9fxnBleidIiRp7gAGpbzaDT_2516XnI7kBw/viewform
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...