Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին․ գրում է ermenihaber.am-ը։
Լուրերի մեկնաբան Էջե Ուները, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին Քարդաշյանի խոսքերին, նշել էր. «Քիմ Քարդաշյանը շատ է սիրում էկրաններից ցույց տալ իր մեծ «սկզբնաղբյուրը» և բոլորս մոտիկից տեսել ենք այն։ Արդյոք այս խոսքերն ասելիս էլ այդ «սկզբնաղբյուրից» է օգտվել»։
Այս գռեհիկ մեկնաբանությանը հակադարձել էր թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրը՝ քննադատելով Էջե Ուներին տգեղ պահվածքի համար և հայտնել իր զարմանքը, թե ինչպես է նման անձնավորությունը լուրերի գլխավոր թողարկում վարում։
Twitter-ի թուրք որոշ օգտատերերը կոշտ արձագանք են տվել դերասանուհու խոսքերին՝ սպառնալով նրան Հայաստան վտարել, եթե իր համար այդքան դժվար է Քիմի մասին նման խոսքեր լսելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Բյուլենթ Թուրանն էլ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) մեղադրել էր հայկական կուսակցություն լինելու մեջ՝ նկատի ունենալով CHP-ական Ունալ Չեվիքոզի՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականությունը քննադատող հայտարարությունները։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...