Հասարակություն

ՊԲ ՀՕՊ ուժերը Ստեփանակերտի երկնքում խոցել են հարվածային երկու ԱԹՍ

WRed
ՊԲ ՀՕՊ ուժերը Ստեփանակերտի երկնքում խոցել են հարվածային երկու ԱԹՍ

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են:
Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ:
Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:
Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում:
Այս պահին մարտական գործողություները շարունակվում են բոլոր ուղղություններով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250