Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել
Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները Ադրբեջանի կառավարական մի շարք էլ. փոստերից արտահանել են մի շարք կարևոր տվյալներ: Այս մասին հայտնում է կիբեր բանակի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց. ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոց. ցանցերը, հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սևեռելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:
Սեպտեմբերի 29-ի առավոտյան Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները շարքից հանել էին Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, որոնց թվում էին նաև Պաշտպանության նախարարության և նախագահի պաշտոնական կայքէջերը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...